Շատերին թվումա, թե google-ում որևէ բան գտնելուց հեշտ գործողություն չկա՝ գրեցիր բառը ու ստացար արդյունքները։ Այնինչ շատ հաճախ նույն որոնումն էլ դառնում է երկար գործողություն։ Երևի քչերը գիտեն, որ google-ի որոնման տողում բացի բուն որոնվող բառից կարելի է էլի ինչ-որ բան լրացնել։
Օրինակ`
- Ես ուզում եմ գտնել «Ջուդ Լուո գզեմ մռութդ», բայց բերում է առանձին Ջուդ Լոու ու առանձին գզելու ենթակա մռութ։ Որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է տողը գրել ԼԱՏԻՆԱՏԱՌ չակերտների մեջ։
Օրինակ` «Jude Low gzem mrutd»
- Եթե փնտրում ենք ինչ որ Արսենի, բայց գտնում ենք ուրիշ արդյունքներ (օրինակ` Արսեն Գրիգորոյան) ու չենք ուզում, որ նրանք հայտնվեն` Արսենների ցուցակում օգտագործում ենք NumLock-ի «-» նշանը։
- Եթե փնտրում եք 2 հղում միաժամանակ, բայց գտնվում է առանձին տեղերում, ապա պետք է բառերի մեջտեղում մեծատառերով գրել OR
(օրինակ` Beyonce OR Shakira)
- Եթե չեք ուզում այցելել մի կայք, բայց ուզում եք այնտեղից ինչ-որ բան փնտրել, ապա փնտրման դաշտում գրում եք հետևյալը`
ՓՆՏՐՄԱՆ ՏԵՔՍՏԸ site: ԿԱՅՔԸ
- Եթե ուզում ենք գտնել 1980-1990 թվականներին նկարահանված ֆիլմեր, գրում ենք «ֆիլմեր» բառը, հետոթվերը՝ բաժանելով երկու կետով «..»
ՕՐԻՆԱԿ` ֆիլմեր 1980..1990
- Եթե դուք ձեր օգտագործում եք համակարգչի հաշվիչը` ուրեմն դուք կյանքից հետ եք մնացել, որովհետև Google-ում կա հաշվիչ, իր բոլոր հնարավորություններով... Պարզապես պետք է փնտրման դաշտում գրել հավասարումը և սեղմել Enter
ՕՐԻՆԱԿ` 2+4*(7+5)=
- Եթե ուզում ենք իմանալ, թե քանի մետր է 1 կիլոմետրը, ռուսերենով կամ անգլերենովգրում ենք`
1 километр в метрах
- Եթե ուզում ենք բառը գտնել բառարաններում, դրանից առաջ գրում ենք «define:» (Ռուսերեն բառերի համար առանց վերջակետ նշանի!!!)
Օրինակ` define: բլոգ
Комментариев нет:
Отправить комментарий
Բլոգի որակը բարձրացնելու նպատակով, ձեր գրած մեկնաբանությունը կտեղադրվի բլոգում ադմինիստրատորի հաստատելուց հետո