Շատերի համար google-ի միայն մի սպիտակ էջ է, որի վրա բառ գրելու տեղ կա։ Նախորդ գրառումներից մեկում արդեն խոսեցինք այն մասին, թե բացի այդ բառից էլ ինչ կարելի է գրել «բառ գրելու տեղում», այս մի գրառմանը մի փոքր ավելի հեռու կգնանք այդ սպիտակ էջից։ Ու կխոսենք google-ի այն սերվիսների մասին, որոնք հետաքրքիր են, կամ զվարճալի:
Օրինակ «Երկիր մոլորակ» սերվիսին երևի մեծ մասամբ ծանոթ եք։ Այն ամբողջ երկրը տեղավորում է ձեր մոնիտորին ու թույլ է տալիս տեսնել թեկուզ ձեր բակը։ Սակայն google-ը ունի երկու սերվիս, որոնք չեն սահմանափակվում Երկիր մոլորակի տարածքով և դուրս են գալիս դրա սահմաններից։ Առաջին սերվիսը կոչվում է Moon։ Moon-ը թույլ է տալիս տեսնել լուսնի քարտեզը, որի վրա նշված են բոլոր հնարավոր վայրեջքի վայրերը ու նման բաներ։ Նաև հակիրճ տեղեկություն է բերված Լուսնի «գրավման» մասին։ Տեսնելու համար բավական է այցելել www.google.com/moon։ Ի դեպ, Լուսնի եռաչափ քարտեզը հնարավոր է տեսնել նույն «Երկիր մոլորակի» միջոցով։
Комментариев нет:
Отправить комментарий
Բլոգի որակը բարձրացնելու նպատակով, ձեր գրած մեկնաբանությունը կտեղադրվի բլոգում ադմինիստրատորի հաստատելուց հետո