Շոտլանդացիները ստեղծել է հատուկ բարձ՝ PillowTalk, որը թույլ է տալիս զգալ հեռու գտնվող մարդու ներկայությունը: Այն աշխատում է հետևյալ կերպ` օգտագործողը պետք է քնելուց առաջ իր մատին ամրացնի հատուկ «սենսոր», նույնը վերաբերում է նաև զուգընկերոջը: Երբ նրանցից մեկը գնում է քնելու, երկու բարձերի մեջ ստեղծվում է անլար կապ: Օգտագործողի բարձը ազդանշան է ուղարկում մյուս բարձին, որը սկսում է լույս արձակել՝ տեղեկացնելով, որ իր «տերն» արդեն պառկել է քնելու: Իսկ ամբողջ գիշերվա ընթացքում բարձերից լսվում են զուգընկերոջ սրտի զարկերը (փոխանցվում է մատին ամրացված զգիչից ստացված ազդանշանը):
Комментариев нет:
Отправить комментарий
Բլոգի որակը բարձրացնելու նպատակով, ձեր գրած մեկնաբանությունը կտեղադրվի բլոգում ադմինիստրատորի հաստատելուց հետո